Թուրքիայի ՆԳ նախարարը «կոշտ պատասխան» է խոստացել Ստամբուլի պայթյունի կազմակերպիչներին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Ստամբուլում պայթյունի կազմակերպիչներն ու հեղինակները կոշտ պատասխան են ստանալու։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել կիրակի կեսօրին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է վեց զոհվածի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է 81 տւժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, այն կատարվել է կնոջ կողմից։
«Մենք ունենք հետք։ Կասկած կա, որ պատվերը եղել է Քոբանիից (քաղաք Սիրիայում- խմբ.), կատարողն անցել է Աֆրինով։ Այժմ այս ամենը պարզվում է»,- լրագրողներին ասել է Սոյլուն։
Նրա խոսքով, «այս հարձակման թե՛ կազմակերպիչները, թե՛ իրականացնողները, որոնք ցավ են պատճառել Թուրքիային, կոշտ պատասխան են ստանալու»։
Նախարարը նաև նշել է, որ Թուրքիան արդեն շուրջ վեց տարի չի բախվել այնպիսի ահաբեկչության, ինչպիսին եղավ Ստամբուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան