Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին ժամանակավորապես բացակայել երկրից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակավորապես բացակայել երկրից։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի փոխանցմամբ, այդ ընթացքում Գևորգյանը մասնակցելու է Ստրասբուրգում, Բրյուսելում և Փարիզում կայանալիք ԵԽԽՎ տարբեր կոմիտեների նիստերին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացավ Լուսինե Սահակյանի միջնորդությանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիրքորոշում հայտնելիս՝ նկատեց, որ թողնում է դատարանի հայեցողությանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Այժմ ազատ աշխարհի այս բոլոր արժանիքները հարցականի տակ են
- Արմեն Գևորգյանը 5 հարց է հնչեցրել ԵԽԽՎ-ում
- Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ