Ունենք քաղաքական գործիչներ, որոնց զավակները ծնվում են արտերկրում, ինչ-որ փուլում ազատվում են զինվորական ծառայությունից. Պապիկյան
Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հանդես եկավ առաջարկով.
«Այն քաղաքացիները, ովքեր անչափահաս տարիքում Հայաստանում ընդունում են երկրորդ քաղաքացիություն, բայց չեն ապրել Հայաստանում, այլ իրենց քաղաքացիության երկրում, այնտեղ կատարել են ծառայության պարտավորությունը, նրանց ազատել նորից ՀՀ-ում ծառայելու պարտավորությունից, օգտակար լինել և նրանց Հայաստան ելքն ու մուտքն ապահովել»։
Հարցի հիմնական զեկուցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս հարցի հետ կապված քննարկումներ ունեցել են։
«Այո, խնդիրն արդիական է, բայց մի քանի շերտեր ունի, ամեն ինչ այդքան պարզ չէ, օրենքի ընդունման պարագայում տարածվելու է նաև այնպիսի քաղաքացիների վրա, որոնք ոչ միայն կապված են Հայաստանի հետ… Քաղաքական գործիչներն էլ ունենք, որոնց զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում, ստանում են քաղաքացիություն, բնականաբար, ինչ որ փուլում իբր ազատվում են զինվորական ծառայությունից»,-ասաց Պապիկյանը։
Նա նշեց, որ հասկանում է՝ Շիրակ Թորոսյանի ասածը վերաբերում է ջավախահայությանը, ովքեր Վրաստանում ծառայություն են անցել, ունեն զինվորական գրքույկ, բայց քանի որ երկքաղաքացի են, դարձել են նաև Հայաստանի քաղաքացի, իրենք դառնում են զինապարտ։
«Այստեղ բազում խութեր կան։ Պատրաստ ենք քննարկել, բայց խորքային քննարկում պետք է լինի, չենք կարող առանձնացնել մի խումբ, բայց մի կողմ դնել ռուսաստաբնական, ամերիկաբնակ հայությանը»,- ասաց պաշտպանության նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- «Պաշտպան հայրենյանց» ծրագրի ներդրմամբ «Ես եմ» ծրագիրը կդադարեցվի. Պապիկյան
- Պայմանագրային զինծառայողների համար կսահմանվի հավելավճար՝ կամավոր ատեստավորման արդյունքում. Պապիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին