Տիգրան Բալայանին ուրախացրել է Ալիևայի մասին նորությունը
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին ուրախացրել է այն, որ թշնամի երկրի երկրորդ դեմքը՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ։
«Գերազանց նորություն օրվա սկզբի համար։ Ադրբեջանի նախագահի կինը՝ ահդ երկրի առաջին փոխնախագահն այլևս չի հանդիսանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։
Տասնամյակներ շարունակ այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ աշխատելուց, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ մերժելուց հետո, արդարությունը եկավ»,-գրել է նա թվիթերի իր միկրոբլոգում։
Excellent news to start the day. Wife of @presidentaz, Mrs. @1VicePresident is no longer @UNESCO Goodwill Ambassador. After decades of working against the values & principles of this organisation, refusing the access of #UNESCO mission to the areas under its control, justice came pic.twitter.com/ugQE2I2s6e
— Tigran Balayan (@tbalayan) November 15, 2022