
«Փաստ». Փաշինյանը թիմակիցներին հայտարարել է՝ միայն ինքն է որոշում, թե երբ և ինչ փոփոխություններով գնան հանրաքվեի
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում, որ արդեն 2023 թվականի գարնանը (մարտ-ապրիլ ամիսներին) հնարավոր լինի անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, համապատասխան օղակներին արդեն իսկ հանձնարարվել է լծվել նախապատրաստական աշխատանքներին։
Ի դեպ, նույն աղբյուրը տեղեկացրեց նաև, որ Վենետիկի հանձնաժողովից արդեն ուղարկվել է հիմնական առաջարկների հետ կապված եզրակացություն (նախնական՝ ըստ հիմնական դրույթների, քանի որ փոփոխությունների փաթեթն էլ դեռևս մշակման փուլում է), որտեղ նշված է, որ առկա են բավականին վիճահարույց, նույնիսկ հակասահմանադրական դրույթներ: Այդուամենայնիվ, ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը թիմակիցներին հայտարարել է, որ միայն ինքն է որոշում, թե երբ և ինչ փոփոխություններով գնան հանրաքվեի։
Ի դեպ, մեր աղբյուրները նաև նշում են, որ ինչքան էլ որոշ շրջանակներ պնդել են, որ ՀՀ-ն անցում կատարի կիսանախագահական կառավարման համակարգին, Փաշինյանն ի վերջո որոշել է, որ Հայաստանում շարունակի գործել խորհրդարանական համակարգը։ Ի դեպ, այդ մասին է վկայում նաև սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի երեկվա համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել «ՀՀ նախագահը՝ խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» հարցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում