Աշխարհի բնակչությունը դարձավ 8 միլիարդ
Աշխարհի բնակչությունը դարձավ 8 միլիարդ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։ Երկիր մոլորակի բնակչության ներկայիս աճը տարեկան 67 միլիոն մարդ է։
«Այս ցուցանիշը նշելու առիթ է, և մարդկությանն ուղղված բարձր կոչ՝ լուծումներ գտնելու մեր առջև ծառացած խնդիրների համար… Շրջե՛ք 8 թիվը և դուք կունենաք անսահմանության խորհրդանիշ… Որպես ութ միլիարդ՝ մենք կարող ենք կերտել մեր ընդհանուր ապագան»,-Jnews-ի փոխանցմամբ՝ գրում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը:
Աշխարհին մոտ 12 տարի պահանջվեց 7 միլիարդից 8-ի հասնելու համար:
Աշխարհի բնակչությունն ըստ տարիների՝
7 միլիարդ 2010թ.
6 միլիարդ 1998թ.
5 միլիարդ 1987թ.
4 միլիարդ 1974թ.
3 միլիարդ 1960թ.
2 միլիարդ 1930թ.
1 միլիարդ 1804թ.
Բնակչության թվով առաջատար երկրներն են՝
Չինաստան՝ 1.452 միլիարդ
Հնդկաստան՝ 1.412 միլիարդ
ԱՄՆ՝ 335 մլն
Ինդոնեզիա՝ 280 մլն
Պակիստան՝ 231 մլն
2030 թվականին աշխարհի բնակչությունը կհասնի 8,5 միլիարդ մարդու, իսկ 2050 թվականին այն կկազմի 9,7 միլիարդ մարդ, 2100 թվականին՝ 10,4 միլիարդ մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա