«Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» մրցույթի հաղթողները
Հանրային ռադիոյի «Էկոսֆերա» հաղորդաշարն արժանացել է «Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» մրցույթի հաղթողի կոչմանը։
Մրցույթի եզրափակիչ փուլ անցել են տասը մասնակից,որոնց աշխատանքները հրապարակվել են տարբեր լրատվամիջոցներում։ Հաղորդաշարի հեղինակ և վարող Նունե Ավետիսյանը ներկայացրել է երկու հաղորդում, որոնք ստացել են մրցանակ։
Հավելենք, որ մրցանակի արժանացել են երեք մասնակից։
Նշենք, որ Հանրային լրագրության ակումբը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում հայտարարվել էր կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող թեմաներով լրագրողական նյութերի մրցույթ։
Նախաձեռնության նպատակն է խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկման գործում լրագրողների մասնակցությունը՝ լրագրող ուսանող-ԶԼՄ համագործակցության միջոցով ստեղծելով կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտներին առնչվող հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված որակյալ լրահոս։
Հաղորդման հղումն այստեղ։