Google-ը 391,5 մլն դոլար կվճարի օգտատերերի տեղաշարժին գաղտնի հետևելու համար
Google-ը 391,5 մլն դոլար կվճարի ԱՄՆ 40 նահանգների պահանջները բավարարելու համար՝ կապված 2014-ից 2020 թվականներին ընկերության ծառայություններից օգտվողների տեղաշարժի վերաբերյալ տվյալների գրանցման պրակտիկայի հետ: Այդ մասին Financial Times-ի տարածած նյութին անդրադարձել է «Ինտերֆաքս»-ը։
Ընկերությանը մեղադրել են, որ իր ծառայությունները շարունակել են գրանցել բջջային սարքերի օգտատերերի տեղաշարժի մասին տվյալները, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք անջատում են տեղակայության պատմության պահպանում ֆունկցիան։ Հայցեր ներկայացրած նահանգների ներկայացուցիչները պնդում էին, որ Google-ը շարունակում է հետևել օգտատերերի գտնվելու վայրին՝ օգտագործելով որոնման ծառայությունից, Google Maps հավելվածից, Wi-Fi-ից և Bluetooth-ից ստացված տվյալները:
Google-ն ասել է, որ ընկերությունը հրաժարվել է նման գործելակերպից մի քանի տարի առաջ և վերջերս լրացուցիչ փոփոխություններ է կատարել իր ծառայությունների մեջ՝ օգտատերերին առաջարկելով ավելի շատ վերահսկել իրենց գտնվելու վայրի տվյալները, ներառյալ այդ տեղեկատվությունը ջնջելու գործիքները:
2022 թվականի սկզբից Google-ի հոլդինգային ընկերության՝ Alphabet Inc.-ի բաժնետոմսերը նվազել են 34%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Google Pay` Անհպում վճարումների նոր հնարավորություն Կոնվերս Բանկի հաճախորդների համար
- «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. «Թաթոյան» հիմնադրամ
- Google Maps-ից անհետացել են Արցախի օկուպացրած բնակավայրերի հայկական տեղանուները․ Դավթյան
- Google Map և Google Earth հավելվածներում Սյունիքի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով. «Թաթոյան» հիմնադրամ
- «Ինքնություն ու Արվեստ». Մարտիրոս Սարյանի վիրտուալ ցուցադրությունը Google Arts and Culture հարթակում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին