Կարեն Վարդանյանը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին նվիրել է 112 մլն դրամի բուժսարքեր
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը համալրվել է եվրոպական արտադրության գերժամանակակից նոր բժշկական սարքավորումներով: Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ վերակենդանացման բաժանմունքն արդեն ունի թոքերի արհեստական շնչառության սարքեր, բրոնխոսկոպ, հեմոդիալիզի սարք, նորածնային կյուվեզներ, սրտի և ճնշման աշխատանքը հսկող մոնիտորներ:
Բազմաֆունկցիոնալ զննման սեղաններով համալրվել է նաև հիվանդանոցի առաջին օգնության հատվածը: Լաբորատորիայի համար էլ ձեռք է բերվել մանրէաբանական վերլուծիչ սարք: Կյանք փրկող ավելի քան 20 սարքավորման և օժանդակ նյութերի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 112 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին