«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ունեն նոր պատգամավորներ
Ազգային ժողովի այսօրվա նիստում երեք նոր պատգամավորներ երդվեցին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մադնատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքից Մարտուն Գրիգորյանին, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Արգիշտի Գևորգյանին և Գառնիկ Դանիելյանին։
Հիշեցնենք, որ պատգամավորական մանդատից հրաժարվել էին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Ղազինյանն ու Մխիթար Զաքարյանը։