Անդրանիկ Քոչարյանը սպառնում է Աժ-ում օպերատորների «չինական պատը» վերացնել 25-օրյա հավաքներով
Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պաշտպանության ոլորտում կատարվող խորքային փոփոխությունները միտված են այն բանակի ստեղծմանը, որը հեռու կպահի մեր սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողությունները։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ նա ասաց, այս նախագծի ընդունումից հետո գալու են էլի օրենքների նախագծեր, լրացնելու են այս ամենը։ Բայց, նրա խոսդքով, ամենակարևորը գործնական առումով եռամսյա հավաքները 25-օրյա ուսումնական հավաքներով փոխարինելն է։
«Երեկ Ազգային ժողովի միջանցքում պաշտպանության նախարարի դիմաց տեսա չինական պատ, օպերատորները շարվել էին, բոլորն արգելափակել էին։ Ես հետևից փորձում էի անհաջող գործողություններ, որպեսզի այդ պաշտպանությունը ճեղքենք, բայց նախարարը ոնց որ թե հաջողությամբ եկավ 414 սենյակ և սկսեցինք քննարկումը։
25-օրյա ուսումնական հավաքներին մասնակից են դառնալու բոլորը, այդ բոլորի մեջ արդեն այդ չինական պատերը կվերանան»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին