Ինչո՞ւ են հայաստանցիները քիչ երեխաներ ունենում
Աշխարհում բնակչությունը շարունակաբար ավելանում է, Հայաստանում՝ շարունակաբար նվազում։
Մասնագետները ժողովրդագրական սրվող խնդրի պատճառների մասին խոսելիս նշում են ցածր ծնելիությունը, արտագաղթը։ Հայաստանի բնակչության թվի վրա մեծապես ազդեց պատերազմը. զոհվեցին ու հաշմանդամություն ձեռք բերեցին հազարավոր երիտասարդներ, ինչպես նաև կորոնավիրուսը, որի հետևանքով մահացել է 10 հազար 393 կորոնավիրուսով մարդ։
Հայաստանում 2020 թվականին բնական հավելաճը կազմել է ընդամենը 1 077։ Սա վատագույն ցուցանիշն է, որ երբևէ ունեցել է Հայաստանը։
2021 թ. պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում ծնելիության գումարային գործակիցը 1.6 է, ըստ կանխատեսումների, այդ ցուցանիշն առաջիկա տասնամյակներում նվազելու է։
Ինչո՞ւ են հայաստանցիները նախընտրում քիչ երեխաներ ունենալ։ Panorama.am-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում։
Հարցմանը մասնակցածների մեծ մասը համարում է, որ խնդիրը սոցիալական վատ պայմաններն են։
Հարակից հրապարակումներ`
- Կանխատեսում. 2050-ին Հայաստանի բնակչությունը կհասնի 2.6 մլնի
- Մեկ տարում Երևանի մշտական բնակչության թիվն ավելացել է 1,1 հազարով
- Այս իշխանության օրոք գրանցվել է երբևէ եղած ամենացածր բնական հավելաճը
- Հայաստանի բնակչության բնական հավելաճը նվազել է. պատճառները ցիկլային են
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան