«Սիլվայի գործ». «Սիլվա» բառը անգլերենից հայերեն թարգմանվելուց հետո վերածվել է թվերի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակեց «Սիլվայի գործով» ապացույցների հետազոտումը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից հայտնում են, որ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հրապարակած ապացույցների մեջ եղած ոչ հայերեն, լատինատառ կամ անգլերեն բառեր, որոնց թարգմանությունը հարցեր առաջացրեց պաշտպանական կողմի մոտ։ «Սիլվա» բառը անգլերենից հայերեն թարգմանվելուց հետո վերածվել է թվերի։
Այնուհետև թարգմանության հետ կապված խնդիր նկատեց և մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը․ թարգմանված փաստաթղթի մեջ նշված չէին գործով անցնող Սիլվա Համբարձումյանի անձնագրային տվյալները։
«Սա խոտան է և մեր պատկերացրած թարգմանության նման չէ։ Թարգմանության արդյունքում խեղաթյուրվում է ապացույցի բովանդակությունը», - ասաց դատախազը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ այդ թարգմանիչը պատշաճ քրեադատավարական ընթացակարգով չի ներգրավվել, և կողմերը հնարավորություն չեն ունեցել ստուգել իր թեկնածությունը։
Երկու կողմի համար էլ ներկայացված թարգմանությունը համարվեց անընդունելի և ոչ պատշաճ։ Դատավարության մասնակիցները խնդրեցին դատավորին դատարան հրավիրել թարգմանչին։
Դատավորը ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում, սակայն, պարզվեց, որ թարգմանիչը չի կարող ներկայանալ, իսկ թարգմանչական կազմակերպության ղեկավարին հայտնի չեն պատճառները։
Թարգմանչի՝ դատական նիստին ներկայությունն ապահովելու նպատակով այսօրվա նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 22-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը
- «Սիլվայի գործով» լսումները հետաձգվեցին մինչև հոկտեմբերի 4-ը
- «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը
- «Սիլվայի գործով» քննությունն անցնում է դռփակ ռեժիմով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին