ՄԱԿ-ը չի կարողացել հաղթահարել աշխարհում տիրող քաոսը. Հնդկաստանի վարչապետ
Բազմակողմ ինստիտուտներն, այդ թվում՝ ՄԱԿ-ը, չեն կարողացել հաղթահարել մոլորակի քաոսը և լուծել գլոբալ մատակարարման շղթաների խզման հետևանքով առաջացած խնդիրները։ Այս մասին երեքշաբթի օրը G20 գագաթնաժողովի պարենային և էներգետիկ անվտանգության հարցերով աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կլիմայի փոփոխությունը, կորոնավիրուսային համաճարակը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և գլոբալ խնդիրները հանգեցրել են քաոսի աշխարհում։ Համաշխարհային մատակարարման շղթաները ավերակների մեջ են։ Ամբողջ աշխարհում առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության ճգնաժամ է նկատվում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի աղքատ քաղաքացիների առջև ծառացած խնդիրն էլ ավելի լուրջ է ։ «Նրանց առօրյա կյանքը դարձել է գոյատևման պայքար։ Նրանք հարվածին դիմակայելու ֆինանսական հնարավորություններ չունեն։ Մենք պետք է առանց վարանելու ընդունենք, որ բազմակողմ ինստիտուտները, ինչպիսին ՄԱԿ-ն է, ձախողվել են այդ հարցերի լուծման հարցում»,- ընդգծել է Մոդին։
Ըստ նրա՝ այդ կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, համապատասխան բարեփոխումներ չեն իրականացվել։ «Այսօր աշխարհը մեծ հույսեր է կապում G20-ի հետ, մեր խմբի արդիականությունն ավելի էական է դարձել»,- ասել է Հնդկաստանի վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա