Մենք ԱԺ-ում ենք, և դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
Մեկնարկեց Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանը։ Այսօրվա նիստին ներկա են նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։
Նիստի սկզբում «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աղվան Վարդանյանը կարճ ելույթով բացատրեց, թե ինչու են երկար դադարից հետո որոշել կրկին մասնակցել նիստերին.
«Հարգելի խորհրդարան, պետական ինստիտուտը նկատի ունեմ, այս իշխանության անդամներ, մենք այստեղ ենք, և դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ։ Սա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է, նաև մեր, մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովը, ձեր սեփականությունը չէ։
Հարգելի ժողովուրդ, երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետև փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ։ Հիմա փողոցում դադար է, ժամանակավոր, և մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը։ Մենք այստեղ ենք մեր օրակարգով, Հայաստանի ու Արցախի, մեր քաղաքացիներին հուզող կարևորագույն հարցերի օրակարգով։ Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում այս իշխանությունը սպառնալիք է պետականության և հայկականության համար։
Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախը ապագա չունեն, ապագա չունի մեր ժողովուրդը։ Մենք այստեղ ենք թույլ չտալու, որ կործանարար ընթացքն անշրջելի դառնա»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ընդդիմադիրները վստահեցնում են, որ այնպես չէ՝ ԱԺ շենք են մտնելու ու մոռանան փողոցի պայքարի մասին
- «Հրապարակ». Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան
- Խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանք. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան