Արցախի ինքնորոշման իրավունքը միտումնավոր անտեսողն ու ստորադասողը միջազգային հանցագործ է. Արծվիկ Մինասյան
«Արցախի ինքնորշման փաստը Հայաստանը հաստատել է Անկախության հռչակագրով, 1992 թ.-ի հուլիսի 8-ի Գրեգույն խորհրդի որոշմամբ՝ հռչակագրի ուղիղ հղմամբ և համազգային նպատակի ձևակերպմամբ, այն ամրագրվել է ՀՀ Սահմանադրությամբ և ամրագրվել ՍԴ որոշմամբ»,-ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նշելով, որ Արցախի Հանրապետությունը նշված է ՀՀ բազմաթիվ օրենքներում և նորմատիվ իրավական ակտերում՝ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ բանակցությունների ողջ ընթացքում Արցախի ինքնորշման իրավունքը եղել է բանակցային կարևորագույն սկզբունք՝ իր ամրագրումն ունենալով ԵԱՀԿ մինսկի խմբի առաջարկություններում և ՄԱԿ-ի փաստաթղթերում, նույնիսկ՝ ՆԱՏՕ-ի մինչև 2018 թվականի տարեկան վեհաժողովների հայտարարություններում:
«Արցախի ինքնորոշումն այն հիմնարար և անհերքելի փաստն է, որը ոչ միայն չի կարող դուրս մնալ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված որևէ ձևաչափից ու բովանդակությունից, այլև այն միտումնավոր անտեսողն ու ստորադասողը միջազգային հանցագործ է, ինքնորոշված Արցախի իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ի հենասյուներից է և Հայաստանի քաղաքացու, առավել ևս պաշտոնատար անձի կողմից այն խախտելը ներպետական օրենսդրության համաձայն նույնական է պետական դավաճանության քրեորեն պատժելի արարքին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Մինասյանի խոսքով՝ ցանկացած գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն, որը կձևավորվի այդ փաստն անտեսելու մոտեցմամբ ոչ միայն պատերազմի շարունակական ական է, այլև առ ոչինչ:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքն անտեսող որևէ միջազգային պայմանագիր Հայաստանի Սահմանադրության 116-րդ հոդավծի ուժով չի կարող վավերացվել:
Պատգամավորը հայտնեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական ամախմբմամբ չպետք է թույլ տալ, որ Հայաստանի օրվա իշխանությունը տարբեր շարժառիթներով այդ թվում նաև «Խաղաղության դարաշրջանի» և «Թավշյա ժողովրդավարության» կեղծ անվանումների ներքո ստեր տարածելով անտեսի Արցախի ինքնորոշման փաստը՝ հայ ժողովրդին մղելկով նոր և անդառնալի կորուստների:
Հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ին ընդդիմությունը քննարկում էր նախաձեռնել Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ՝ Արծվիկ Մինասյանը ցանկալի համարեց, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հետևեին այդ քննարկումներին, որոնք իրավական հենքի վրա փաստում էր Արցախի ինքնորոշման իրավունքի անսակարկելիությունը:
Հարակից հրապարակումներ`
- Այդ ինչպե՞ս է լինում, որ փող ու ձև գտնում եք և ձեր աշխատավարձերը բարձրացնում եք կրկնակի. Թադևոս Ավետիսյանը՝ իշխանություններին
- Եթե կարող եք, մտածեք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
- Լարսին այլընտրանք կա, անող չկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին