Ողբամ զձեզ, ՔՊ-ականնե՛ր.Արմենուհի Կյուրեղյան
«Այսօր, քան երբևէ, մեր ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ինքնիշխան պետություն, պետականություն կորցնելու վտանգի առաջ և մենք պարտավոր ենք տեր կանգնելու մեր երկրին, պետությանը, պետականության պահպանմանը, հնարավորություն չտալ այս իշխանություններին՝ մինչև վերջ իրականացնել երկիրը թուրքին հանձնելու իրենց դավաճանական ծրագիրը»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները խաբել են բոլորին, նաև միջազգային հանրությանը, թե երկիրը դարձնելու են ժողովրդավարության բաստիոն:
Նկատելով, որ իշխանությունները առիթը չեն կորցնում թե ՀՀ քաղաքացիներին, թե միջազգային հանրությանը համոզելու որ երկիրը ժողովրդավարական է՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Փաստորեն, ժողովրդավարության բաստիոն լինելը ենթադրում է միակուսակցական, սահմանադրական մեծամասնությամբ, սահմանադրական կարգի բազմակի խախտումներով սահմանադրական մարմիների կուսակցականացում: Ուրիշ ինչ կերպ, եթե ոչ զավթում կարելի է ներկայացնել սահմանադրական դատարանի, բարձրագույն դատական խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի ու նախագահների, ՏԻՄ մարմինների ընտրությունները: Էլ ինչ բաստիոն, եթե ընտրություները չկեղծվեն այնպես, որ արդյունքները գոհացնեն այդ բաստիոնում իրեն բռնապետ հայտարարած անձնավորությանը»:
Նա հիշեցրեց, որ ՔՊ-ն ժամանակին խոստացել էր երկրում հաստատել մի իրավիճակ, երբ այլևս ընտրությունները չեն կեղծվելու և դրանք լինելու են ներկայացուցչական ժողովրդավարության երաշխիք, որ այլևս ընտրական գործընթացներից զատ երկրում իշխելու է մասնակցային ժողովրդավարությունը, բայց այդ խոստումներն ընդամենը ժողովրդին խաբելու, քվե կորզելու նպատակ էին հետապնդում:
«Սրանց իշխանության մի քանի տարիներին հետահայաց նայելով տեսնում ենք ՏԻՄ համակարգում ժողովրդավարության ոտնահարում՝ ընտրված ղեկավարներին, ինչպես Վանաձորում Մամիկոն Ասլանյանին, Բերդում՝ Հարություն Մանուչարյանին կալանավորելու, սահմանադրությամբ նման լիազորություններ չունենալու պարագայում օրենքի փոփոխությամբ բռնապետիկի կողմից ԺՊ նշանակելու, նրա հանձնարարություները մինչև գետին խոնարհվելով իրականացնելու համար նշանակված դեսպանի օգնությամբ ավագանու նիստերը կասեցնելու միջոցով: Տեսնում ենք ԿԸՀ-ի և ԲԴԽ-ի նախագահների պաշտոններում ընդամենը 1 օր առաջ դեռևս խիստ կուսակցականացված անձանց ընտրություն»,-հայտարարեց պատգամավորը:
Անդրադառնալով ՔՊ վարչության ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումներին և դրանց կազմակերպիչների մասին մամուլում տարածված տեղեկութաննը՝ Արմենուհի Կյուրեղյանն ասաց .«Ողբամ զձեզ, ՔՊ-ականնե՛ր: Սիրելի ժողովո՛ւրդ, եթե այդ ընտրակեղծարարներն են Հայաստանում որոշումներ կայացնելու, որմեն մենք էլ խնդիր ունենք: Կա՛մ հայաստան, կա՛մ Նիկոլ, այլ ելք չկա: Այլևս Հայաստանը նիկոլից և նիկոլիզմից փրկելու, նիկոլին հեռացնելով կործանում կանխելու այլընտրանք չկա, դեռ գալու են մեր երկրի արշալույսները, համոզված եղեք»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ինքնորոշման իրավունքը միտումնավոր անտեսողն ու ստորադասողը միջազգային հանցագործ է. Արծվիկ Մինասյան
- 1200 բեռնատար այս պահին կանգնած է Թբիլիսիի մատույցներում՝ 5-6 կմ. հերթում. Պատգամավոր
- Այդ ինչպե՞ս է լինում, որ փող ու ձև գտնում եք և ձեր աշխատավարձերը բարձրացնում եք կրկնակի. Թադևոս Ավետիսյանը՝ իշխանություններին
- Եթե կարող եք, մտածեք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան