Մեկ տարում Երևանի մշտական բնակչության թիվն ավելացել է 1,1 հազարով
2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևանի մշտական բնակչության թվաքանակը կազմում է 1 մլն 92.8 հազար մարդ, որից 505 հազար 477-ը տղամարդ, 587 հազար 301-ը՝ կին։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Վիճակագրության համաձայն, 2021 թվականի հունվարի 1-ի համեմատ մայրաքաղաքի մշտական բնակչության թիվն ավելացել է 1,1 հազարով։
Այսպիսով, մեկ տարում 12 վարչական շրջաններից 8-ում բնակչության թիվն ավելացել է, 3-ում՝ նվազել, 1-ում՝ մնացել անփոփոխ։
Ամենից շատ ավելացել է Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջանների բնակչությունը՝ 400-ականով։ Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիայում այժմ բնակվում է 141 հազար մարդ, Նոր Նորքում՝ 134.4 հազար։ Նվազման առումով առաջատարը Կենտրոն համայնքն է՝ 300 մարդ։
Նշենք, որ ավելի շատ մարդ՝ 142.1 հազար, բնակվում է Շենգավիթում, քիչ՝ 10.4 հազար, Նուբարաշենում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին