Այդ ինչպե՞ս է լինում, որ փող ու ձև գտնում եք և ձեր աշխատավարձերը բարձրացնում եք կրկնակի. Թադևոս Ավետիսյանը՝ իշխանություններին
«Փաստ է, որ ներկա իշխանությունները եկան խոստումներով՝ ամեն ինչին և բոլորին և նույն հետևողականությամբ ձախողեցին հանրային կյանքի բոլոր ոլորտները՝ իր բոլոր հետևանքներով»,-Աժ հայտարարությունների ժամին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և հավելեց. «Խոստացան երջանկություն՝ բերեցին վիշտ և տառապանք, խոստացան բարեկեցություն՝ փոխարենն աճում է աղքատությունը և չքավորությունը»:
Պատգամավորի խոսքով՝ իշխանություններն այսօր էլ խոստանում են խաղաղություն, բայց ունենք շարունակվող պատերազմ և անդառնալի կորուստներ:
Նա բերեց որոշ վիճակագրական տվյալներ, որոնք ներկայացնում են քաղաքացիների աղքատացումը և վատացող սոցիալական վիճակը:
«Նվազագույն աշխատավարձը չի բարձրացել 2020 թվականի հունվարի 1-ից, այս ընթացքում սպառողական գների ինդեքսն աճե է 18%-ով, բայց որ կարևորն է սպառողական զամբյուղի նվազագույն ծախսերն ավելացել են 25 %, կամ շուրջ 16 հազար դրամով: Ներկայում հայտնում են, որ հունվարի մեկից նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն կավելանա 7 հազար դրամով կամ 10%-ով: Սա լա՞վ է, թե վատ: Այս հարցի պատասխանը հարաբերական է, կամ ՝ համեմատության մեջ: Այդ ինչպե՞ս է լինում, որ փող ու ձև գտնում եք և ձեր աշխատավարձերը բարձրացնում եք կրկնակի՝ սկզբից անաշխատ և անօրինական պարգևատրումներով, հետագայում և հիմա էլ արդեն օրենքի ուժ եք տալիս և հաջորդ տարվանից ձեր հիմնական աշխատավարձը բարձրացնում եք 25 %-ով: Բա դուք էիք ասում, որ աշխատող աղքատները պետք է կրճատվեն, պետք է լինի բարեկեցություն, մարդկանց նպաստից պետք է տանեք դեպի աշխատանք: Ակնհայտ է, որ նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած բարձրացումն ոչ միայն ուշացած է, այլև ոչ համարժեք՝ անընդհատ և ահագնացող գնաճի ֆոնին: Իրական լուծումը բերել էինք դուք մերժեցիք առանց հետամուտ լինելու»,-հայտարարեց պատգամավորը:
Նա բացատրեց, որ իրական լուծումը աշխատավարձերի կենսաթոշակների ինդեքսավորումն էր, որպեսզի Հայաստանում աղքատ, սոցիալապես վատ ապրող մարդն ամեն օր ավելի վատ չապրի քան նախորդ օրը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե կարող եք, մտածեք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
- Ասում եմ՝ տղա ջան, դու 1000 դրամ ծախսեցիր՝ 200 դրամ շահեցիր, քեզ խաբում են. Հովիկ Աղազարյան
- Անդրանիկ Քոչարյանը սպառնում է Աժ-ում օպերատորների «չինական պատը» վերացնել 25-օրյա հավաքներով
- ԱԺ-ում քննարկվում է 2023 թ.-ի փետրվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստներն անկանխիկ վճարելու օրինագիծը
- Մենք ԱԺ-ում ենք, և դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան