«Ժողովուրդ». Երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության եկան, բացահայտվեց նրանց՝ իրական կեղծարարների դեմքը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ընտրակեղծիքները մերժող հեղափոխական երիտասարդները, պարզվում է, իրականում ընտրակեղծարարներ են, պարզապես դրա համար հնարավորություն չեն ունեցել: Երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության եկան, բացահայտվեց նրանց՝ իրական կեղծարարների դեմքը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրություններում լուրջ կեղծիքներ են եղել, և որոշ անդամների ձայներ հայտնվել են այլոց անունների վրա:
Հիմա պարզվում է՝ իշխանականները հայտնվել են հայրենի իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը սկսել է ուսումնասիրել բոլոր հրապարակումները, որոնք արվել են իշխող կուսակցության ներսում գրանցված կեղծիքների վերաբերյալ, և որոշել է գործի անցնել:
Երկուշաբթի օրը իրավապահ կառույցներից մեկը որոշել է պարզել, թե ով, ինչ և ինչպես է կեղծել՝ ընտրությունների արդյունքների ցանկալի պատկեր ունենալու համար: Սա նշանակում է, որ առաջիկայում ՔՊ վարչության անդամ պատգամավորները, նախարարները և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև վարչության անդամ չընտրված թեկնածուները հերթով կկանչվեն ուժային կառույցներ՝ բացատրություն տալու:
Իհարկե, գեղեցիկ է հնչում, որ իրավապահները մտնելու են ՔՊ՝ արդարություն վերականգնելու, բայց դա որ իրավունքով և որ օրենքով են իրագործելու, հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ առայժմ պարզել նաև, թե որ իրավապահ կառույցն է կոնկրետ որոշել քաղաքական իշխանության ներքին խոհանոցում բացահայտումներ անել:
Գլխավոր հարցը այս պահի դրությամբ հետևյալն է. արդյոք տարվող քննությունը մինչև վերջ կգնա՞, ու մեղավորները կպատժվե՞ն, թե՞ էլի ձևական գործընթաց կլինի՝ հաշվեհարդարի միտումով: «Ժողովուրդ» օրաթերթը հետևողական կլինի իշխող կուսակցության ներսում թույլ տրված ապօրինության առիթով իրականացվելիք քննությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա