«Հրապարակ». Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան։ Այսօրվանից մեկնարկող ԱԺ նիստերին կմասնակցեն նաև ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։ Մեզ հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ անձամբ ինքն ուրախ է, որ ընդդիմությունը վերադառնում է:
Մեր դիտարկմանը, թե իրենց խմբակցությունը մեկ տարի շարունակ ծեծով-հայհոյանքով էր դիմավորում ընդդիմադիրներին, վերջում էլ ծափերով ճանապարհեց դահլիճից դուրս, արդյոք հիմա պատրաստվո՞ւմ է ծափերով դիմավորել նրանց, Աղազարյանն ասաց․ «Ընդամենը երկու անգամ է, եթե չեմ սխալվում, եղել միջադեպ, հետևաբար, դա ընդհանրացնել ամբողջ տարվա վրա՝ ճիշտ չի լինի, և ես որևէ առիթ բաց չեմ թողնելու` ասելու, կրկնելու, կարևորելու ընդդիմության դերը՝ որպես իշխանության մաս, ԱԺ աշխատանքների որակի բարձրացման իմաստով։ Դրա համար շատ ուրախ եմ, որ էդպիսի որոշում են կայացրել մեր ընդդիմադիր գործընկերները»։
Կրկնեցինք հարցը` իսկ հնարավո՞ր է, որ այդ ուրախությունն արտահայտեն նաև ծափերով, ինչպես ճանապարհել էին։ Աղազարյանն ասաց․ «Չէ, ես չեմ ծափահարի, որովհետև դա ավելորդություն է»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան