«Հրապարակ». Որքան կտևի ՔՊ-ականների ոգևորությունը, և որ պահից սկսած Փաշինյանը կրկին կսկսի sms-ներով խժդժություններ սարքել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր մեկնարկող խորհրդարանի հերթական նիստերին, երկար ընդմիջումից հետո, կմասնակցեն նաև ընդդիմադիր պատգամավորները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների։ Ընդդիմության` խորհրդարան վերադարձը ոգևորել է ՔՊ-ականներին։
Երեկ երեկոյան խմբակցության նիստին նրանք չեն թաքցրել իրենց ուրախությունը, քանի որ, որքան ընդդիմությունը մտածելու առիթ ունի, որովհետև խորհրդարանական աշխատանքները բոյկոտելը կարող է նրանց մանդատներից զրկելու հիմք հանդիսանալ, ոչ պակաս մտահոգվելու առիթ ունեին իշխանությունները, որոնք գիտակցում էին, որ խորհրդարանն առանց ընդդիմության կորցնում է լեգիտիմությունը միջազգային հանրության աչքում և վերածվում ձևական մի կառույցի` ընդգծելով երկրում առկա քաղաքական ճգնաժամը։
Թե որքան կտևի ՔՊ-ականների ոգևորությունը, և որ պահից սկսած Նիկոլ Փաշինյանը կրկին կսկսի sms-ներով խժդժություններ սարքել կամ որոշ ընդդիմադիրների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դատախազին գործուղել խորհրդարան, ապագան ցույց կտա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա