Ղազինյան. Այս խորհրդարանն այլևս լեգիտիմ չէ
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Ընդդիմության ԱԺ աշխատանքներին մասնակցությունը վերսկսելու որոշումը քաղաքական է և թելադրված է Հայաստանում ձևավորված քաղաքական իրողություններով:
Ընդդիմադիր երկու խմբակցություններում ընդգրկված են երիտասարդ ու լուրջ մարդիկ, վառ անհատականություններ, որոնք կուսակցական չեն և ունեն մասնագիտական բարձր որակավորում:
Քաղաքական գրագետ հաշվարկի և ճիշտ վարքաբանության պարագայում նրանք կարող են ունենալ լավ քաղաքական հեռանկար:
Իմ խորին համոզմամբ, այս խորհրդարանն այլևս լեգիտիմ չէ, չի արտահայտում ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, ի զորու չէ քաղաքական առարկայական ու բովանդակային քննարկումների հարթակ լինել, հետևաբար ունի կարճ կյանք:
Անկախ այդ որոշման նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքից, ես հարգում եմ ընդդիմադիր երկու խմբակցությունների այս որոշումը»։