Ուկրաինայի մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել
Ուկրաինայի ազգային «Ուկրեներգո» էներգետիկ ընկերությունը հայտարարել է Ուկրաինայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում էլեկտրաէներգիայի վթարային անջատումների, ինչպես նաև Կիևում էլեկտրաէներգիայի անջատման հատուկ գրաֆիկների ներդրման մասին։
«Նոր լայնածավալ հրթիռային հարձակման ժամանակ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Մենք դեռ չենք կարող որոշել վնասի ամբողջական չափը, խնդիրներ կան երկրի բոլոր շրջաններում, բայց ամենադժվար իրավիճակը. հյուսիսային և կենտրոնական շրջաններում է։ Այս առումով ամբողջությամբ ներդրված են վթարային անջատումներ բոլոր կատեգորիաների սպառողների համար։ Կիև քաղաքում ներդրվել են վթարային անջատումների հատուկ գրաֆիկներ»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ ասվում է ընկերության հաղորդագրությունում։