«Պաշտպան հայրենյանց» ծրագրի ներդրմամբ «Ես եմ» ծրագիրը կդադարեցվի. Պապիկյան
«Պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, այն է «Պաշտպան հայրենյանց ծրագիրը»,- Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի զեկուցման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա ներկայացմամբ, ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք, չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է։
Սուրեն Պապիկյանն ասաց, որ պայմանագիր կնքած զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման, դրական արդյունքների դեպքում նրանց աշխատավարձը հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարով։
«Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը»,- մանրամասնեց պաշտպանության նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի ներդմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայուս ծառայությունը շարունակվում է 2 ծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին։ Այդ նպաակով սահմանվում են նաև անցումային դրույթներ։
Հարակից հրապարակումներ`
- Պայմանագրային զինծառայողների համար կսահմանվի հավելավճար՝ կամավոր ատեստավորման արդյունքում. Պապիկյան
- Այս իշխանությունը տապալել է «Ես եմ» ծրագիրը. Գեղամ Մանուկյան
- Չեմ կարծում. Պապիկյանը՝ գերությունից վերադարձածներին ծառայությունից ազատելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան