Եթե կարող եք, մտածեք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մի քանի մեջբերում արեց Նիկոլ Փաշինյանից, որոնք նա հնչեցրել է դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ հարցազրույցներում։ Մասնավորապես, «սա ակնհայտորեն Թուրիքայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է», «Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը», «Էրդողանը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրել է իր հայ ազգաբնակչությանն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ», «թուրք բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները գտնվում են Ադրբեջանում, Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում, ղեկավարում են պրոցեսը», «Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ շարունակելու հայերի ցեղասպանությունը», «պետք է արձանագրել, որ եթե չլիներ Թուրքիան, այս պատերազմը չէր լինի», «պետք է արձանագրել, որ այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձականների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր Պակիստանից», … ։
Այնուհետև Ա. Վարդանյանը մի մեջբերում արեց կրկին Փաշինյանից, այս անգամ արդեն 2022 թվականի նոյեմբերի 11-ին Հ1-ին տված «ինքնահարցազրույցից». «Էրդողանի հետ առաջին հանդիպումն էր։ Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ դրական տպավորություն եմ ստացել։ Եվ հեռախոսազրույցը, և հանդիպումը գնահատում եմ դրական։ Թուրքիայի նախագահի և իմ ասածներն անհամատեղելի չեն, խոսակցության մեջ ուղղակի իմ տպավորությունն այն էր, որ մեր խոսույթները անհամատեղելի չեն»։
«Ահա այսպես, համեմատեք։ Այսօր այդ մարդը զգուշորեն փորձում է հակադարձել նախկինում կիրթ ու կառուցողական Ալիևին, բայց դրական է գնահատում Էրդողանին։ Զգուշացնում եմ, Էրդողանի հարցում, ինչպես Ալիևի, սխալվում եք։ Եթե կարող եք, մտածեք»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան