Ֆրանսիան նախազգուշացնում է ձմռանը էլեկտրաէներգիայի անջատումների մասին
Ֆրանսիան այս ձմեռ առանց էլեկտրականության մնալու վտանգի տակ է, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Réseau de Transport d'Électricité (RTE) ցանցի օպերատորին։
Մի քանի օրվա անջատումները, ինչպե նշվում է հրապարակման մեջ, կարող են տեղի ունենալ ատոմակայանների վերանորոգման և պահպանման պատճառով:
Ըստ աղբյուրի՝ եթե RTE օպերատորը նկատի էլեկտրաէներգիայի պակաս, ապա այն անմիջապես կգործարկի կարմիր նախազգուշացում երեք օրով, որպեսզի ստիպի օգտվողներին հնարավորինս կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը:
RTE-ի նախագահ Քսավիե Պեչաչիկը նշել է, որ ֆրանսիացիներին չի սպառնում էլեկտրականության անջատում միայն այն դեպքում, եթե այս ձմռանը «տաք լինի»։ Նա նախազգուշացրել է, որ եթե ձմռան ջերմաստիճանը մնա «սովորական», ապա պլանային անջատումներից հնարավոր չէ խուսափել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա