Չինաստանի նախագահը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությանը ռեցեսիա է սպառնում
Համաշխարհային տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի վտանգի առաջ, զարգացող երկրներն առաջինն են հայտնվել հարվածի տակ։ Այս մասին երեքշաբթի օրը Բալիում անցկացվող G20 գագաթնաժողովում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է նպաստենք ավելի կայուն գլոբալ զարգացմանը։ Տնտեսական գլոբալիզացիան կանգնած է հակառակ քամիների առաջ, համաշխարհային տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի սպառնալիքի առաջ: Բոլորի համար դժվար ժամանակներ են,և զարգացող երկրներն առաջինն են հարվածի տակ հայտնվում»,- ասել է նա։
Այսպիսով, ըստ Չինաստանի նախագահի, ավելի քան երբևէ, պետք է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնեն զարգացման խնդրին։
«Աշխարհի երկրները պետք է շարունակեն խորացնել միջազգային համագործակցությունը կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում, բարենպաստ պայմաններ ստեղծեն տնտեսության վերականգնման համար»,- հավելել է Չինաստանի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը չի կարողացել հաղթահարել աշխարհում տիրող քաոսը. Հնդկաստանի վարչապետ
- Մեծ Բրիտանիայի տնտեսությունը մտել է ռեցեսիայի փուլ
- Իրավիճակը վատթարացել է. Եվրոպայում սպասվում է երկարատև և խորը ռեցեսիա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա