Ինձ արգելում են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով՝ իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ինչպես այսօր հայտնել էի, պիտի մեկնեմ Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին։
Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։
Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք և ոչ մի գործով չի առաջադրվել։
Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։
Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։
Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել, թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ։
Հ.Գ. Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները և իմ հանդիպումները։
Սրիկայաբարո տականքի ղեկավարած իրավապահ խամաճիկներ (խոսքը ոչ թե օդանավակայանի սահմանապահ աշխատակիցների, այլ այս բեսպրեդելի էժան հեղինակների)»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան