Դատարանը մերժել է Արմեն Գևորգյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հայցն՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ «Գռզո» մականունով հայտնի Խաչատուր Սուքիասյանի։ Այս մասին նշված է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։
«Արմեն Անդրանիկի Գևորգյանի հայցն ընդդեմ Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի մասին, մերժել:
Պետական տուրքի հարցը համարել լուծված։ Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»,- նշված է դատավոր Ս․ Սահակյանի կայացրած վճռում: