Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ամերիկան կրկին հզոր և վեհ դարձնելու համար ես այսօր երեկոյան հայտարարում եմ ԱՄՆ նախագահի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման մասին», - ասել է Թրամփը՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր առանձնատնից։
Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ «աշխարհը դեռ չի տեսել այն իսկական փառքը, որին կարող է հասնել այս ժողովուրդը»։ «Մենք դեռ չենք հասել այդ գագաթնակետին, ուզում եք հավատալ, ուզում եք՝ ոչ»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի դիմանա Ջո Բայդենին ևս չորս տարի, քանի որ նա նույնպես պատրաստվում է առաջադրվել 2024 թվականին։ «Ես սա ծիծաղով չեմ ասում, ես արցունքներով եմ խոսում»,- նշել է Թրամփը։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ exit poll-ի՝ ԱՄՆ ընտրողների ավելի քան 70%-ը դժգոհ է Բայդենի նախագահությունից
- Թրամփը խոստացել է «շատ կարևոր» հայտարարություն անել Ֆլորիդայում
- Թրամփը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, կմասնակցի 2024 թ-ի ընտրություններին
- Բայդենը կառաջադրվի երկրորդ ժամկետի համար. Սպիտակ տուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան