Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է ուկրաինական զորքերի կողմից, հաղորդում են ԶԼՄ-ները
Նախօրեին Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է ուկրաինական զորքերի կողմից: Նման բովանդակությամբ տեղեկատվություն է տարածել Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։
«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ հրթիռը, որը խոցել է Լեհաստանը, ուկրաինական ուժերն արձակել են մոտեցող ռուսական հրթիռի ուղղությամբ»,-«ՌԻԱ նովոստի»-ն մեջբերում է արել պարբերականից։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ այն ռուսական հրթիռ է եղել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին ասել է, որ տվյալները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը ներգրավված չէ Լեհաստանում հրթիռի ընկնելու միջադեպին։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների ընթացքում ինքը տեղեկություն է ստացել, որ միջադեպը կարող է տեխնիկական սխալի արդյունք լինել։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Դուդան հայտարարել է, թե ստույգ տեղեկություն չունեն՝ ում հրթիռներն են ընկել Լեհաստանի տարածքում
- Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերով հետաքրքրվել է Լեհաստանի պետքարտուղարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին