«Հրապարակ». «Հայաստան» դաշինքում միակարծիք չեն ԱԺ վերադառնալու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլից հայտարարված բոյկոտից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ վերադարձավ խորհրդարան։ Սակայն եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամբողջ կազմով էր, ապա «Հայաստան» դաշինքի 29 հոգուց 10-ը բացակա էր, ինչը հաստատեց մեր հրապարակած լուրը, որ այստեղ միակարծիք չեն վերադառնալու հարցում և ազատ են թողել։
Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը գործուղման էին, բացակա էին «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները` Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը: Նրանց թիմից Աննա Գրիգորյանը ներկա էր։ Օրվա առաջին կեսին չկային Անդրանիկ Թևանյանը և Արեգնազ Մանուկյանը: Ներկա չէին Իշխան Սաղաթելյանն ու Արամ Վարդևանյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան