Հայաստանը կառուցվում է նորովի. Փաշինյան
«Մենք անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք լուծելու»,- Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա խնդրեց, որ բանակին վերաբերող, պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հնարավորինս քիչ հրապարակվեն:
«Բայց կարող ենք ընդգծել, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է ու ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ընդդիմության՝ գնաճի մասին բարձրաձայնումներին, Փաշինյանն ասաց. «Որևէ մեկը չի ժխտում։ Պետք է արձանագրել, որ գնաճը գլոբալ երևույթ է, Հայաստանը համեմատելի շատ երկրների հետ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ։
Բայց ուզում եմ ընդգծել՝ ինչպես պետք է մարդը գնաճի դեմ պայքարի՝ եկամուտների աճով, աշխատավարձի աճով։ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 143 հազար նոր աշխատատեղ, ընդ որում, 2022 թվականի սեպտեմբերի տվյալներով, երկրում 73 տոկոսով աճել է աշխավարձի ֆոնդը, 46,1 տոկոսով աճել է միջին աշխատավարձը։
Այսինքն գնաճի մասին խոսում ենք, պետք է մարդկանց եկամուտների աճը նույնպես ընդգծել»։
Նա իր խոսքում նշեց. «Մենք մի ծրագրի մեջ ենք, որտեղ համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կառուցվի նորովի և Հայաստանի Հանրապետությունը կառուցվում է նորովի։ Այս ծրագրի իրականացման համար էական նշանակություն ունի խաղաղության օրակարգի սպասարկումը»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորները խոսում են բյուջեի դրական ցուցանիշների մասին՝ մոռանալով հիշատակել աղքատության այսօրվա ցուցանիշը
- 2023 թ. կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա. ԿԲ նախագահ
- 2022թ.-ին ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 միլիարդը. Տիգրան Խաչատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան