Ուկրաինան կոչ է անում հեռացնել Ռուսաստանին G20-ից
Ուկրաինայի Գերագույն Ռադան բանաձև է ընդունել, որով կոչ է անում հեռացնել Ռուսաստանին G20-ից։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն։
«Գերագույն Ռադան կոչ է անում հեռացնել Ռուսաստանին G20-ից։ Այսօր համապատասխան բանաձև է ընդունվել»,- գրել է Գոնչարենկոն Telegram-ի իր ալիքում։
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր չէ Ռուսաստանին դուրս թողնել G20-ից, Կիևի կոչերը դրա համար ոչ այլ ինչ են, քան «քաղաքական վարժություններ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա