Լարսում հերթերի պատճառով թարմ գյուղմթերք ու կաթնամթերք արտահանողները կրել են վնասներ. Վահան Քերոբյան
Վերին Լարսի անցակետում հերթերի հետ կապված խնդիրն առաջացել է հոկտեմբերի կեսերից, երբ Ղրիմի կամրջի պայթյունից հետո կտրուկ խստացան մեքենաների, բեռնատարների ստուգման ռեժիմները ռուսական հատվածում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այդ պահից սկսած մինչև հիմա Հայաստանից դուրս եկած և հայկական բեռների՝ Ռուսաստան մտած մեքենաների տարբերությունը կազմում է մոտ 1600 մեքենա, այսինքն կարող ենք ասել, որ այսօր հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով, Լարսի անցակետի այսօրվա թողունակությունը հայկական բեռներով մեքենաների վրա նույնն է, ինչ-որ եղել է մինչև Ղրիմի կամրջի պայթյունը, այսինքն թողունակության ծավալը վերականգնված է, կազմում է մոտավորապես 160-170 մեքենա։
«Մեր հերթի երկարությունը, կարելի է ասել, 10 օրական է, չնայած, կան մեքենաներ, որոնք շատ ավելի երկար են կանգնած», - ասաց Վ.Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ամենօրյա ռեժիմով շփվում են ռուս գործընկերների հետ, որպեսզի կարողանան թողունակությունն ավելի մեծացնել: Վերջին խոսակցությունը եղել է երեկ երեկոյան, այսօր էլի խորհրդակցություն է լինելու դրա վերաբերյալ։ Նա փոխանցեց, որ քննարկում են մի քանի մեխանիզմներ, թե ոնց պետք է հնարավորինս արագ վերականգնեն։
Վահան Քերոբյանն ասաց, թե արագ փչացող բեռների հետ կապված խնդիրներ կան. որոշ հայ արտադրողներ, որոնք թարմ գյուղմթերք ու կաթնամթերք են արտահանում, ունեն խնդիրներ, կրել են վնասներ, ինչն իրենց շատ անհանգստացում է։
Հարցին՝ Լարսի անցակետի հետ կապված քաղաքական խնդիր տեսնո՞ւմ է, Վ.Քերոբյանը պատասխանեց. «Որևէ քաղաքական խնդիր չենք տեսնում։ Տեսնում ենք ռուս և վրացի գործընկերների խիստ շահագրգռվածությունը հարցը հնարավորինս արագ կարգավորելու հարցում։
Պատկերացրեք 1600 խոշոր բեռնատար Վրաաստանի տարածքում է։ Բնական է, որ հաճելի չէ իշխանություններին, բնակիչներին, իսկ այն բեռները, որոնք պետք է գնան դեպի Ռուսաստան, շատ պահանջված են ռուս սպառողների, ընկերություններից կողմից։ Որևէ մեկը շահագրգռված չէ, որ խցանում լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսով սնունդը պետք է անցնի առաջնահերթ.Խաչատուր Սուքիասյան
- Լարսին այլընտրանք կա, անող չկա
- Լարսում՝ խնդիրներ. հայկական բեռնատարները փչացած ապրանքով վերադառնում են Հայաստան
- Լարսում օրեր շարունակ մնալու հետևանքով արտահանողները տոննաներով վարունգը թափել են աղբանոց
- Վերին Լարսով դեպի Վրաստան տանող ճանապարհի երթևեկությունը սահմանափակվել է
- Քերոբյան. Լարսի անցակետում հերթերի պատճառով հայ արտահանողները մեծ վնասներ են կրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին