2022թ.-ին ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 միլիարդը. Տիգրան Խաչատյան
«2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը»,-ԱԺ-ում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2023թ ՀՀ պետական բյուջեի նախագիծը:
Հայտարարելով, որ արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի՝ նախարարն ասաց, որ ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին:
«Հակային եկամուտների ավելացումը, ծախսային ծրագերի նպատակայնության բարձրացումը, բյուջեի ֆինանսվարոման նպատակով նոր փոխառու միջոցների ներգրավումը և առկա պարտքի կառավարման արդյունավետության բարձարցումը հարկաբյուջետային քաղաքականության այն հիմնական սկզբունքներն են, որոնք պետք է միտված լինեն մասնավոր հատվածի արագ զարգացմանը»,-հայտնեց ֆինանսների նախարարը:
Նրա տեղեկացմամբ՝ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.1 %-ով, ինչի արդյունքում հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:
«Այն թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլև հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար, ինչպես նաև արագացնել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված նպատակների իրագործման ընթացքը»,-հայտարարեց Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը համոզմունք հայտնեց, որ այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ գտնվելով ՀՆԱ-ի 13-14 % իրական աճի սահմաններում, իսկ ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 միլիարդը:
Տիգրան խաչատրյանը նաև հայտարարեց, որ գործադիրը 2023 թվականի համար թիրախավորել է տնտեսական աճի բարձր՝ 7 % ցուցանիշ:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն մեկ օրում ընդունեց և գրեթե սպառեց ԱԺ նստաշրջանի ողջ օրակարգը՝ 30 նախագիծ
- Ալեն Սիմոնյանն անջատել տվեց Գեղամ Մանուկյանի խոսափողը
- Դուք առաջարկում եք 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, այնպես որ՝ սա լուծում չէ.Թադևոս Ավետիսյանը՝ իշխանություններին
- Այս իշխանությունը տապալել է «Ես եմ» ծրագիրը. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան