ՔՊ-ական պատգամավորները խոսում են բյուջեի դրական ցուցանիշների մասին՝ մոռանալով հիշատակել աղքատության այսօրվա ցուցանիշը
«Խորհրդարանկան ընդդիմությունը որևէ կերպ չի մասնակցել բյուջետային քննարկումներին, ես ոչ թե մտածում եմ, թե ինչու նրանք չեն մասնակցել, այլ ՀՀ քաղաքացիներ կան, որոնք իրենց ընտրել են և այդ քաղաքացիների ձայնը 2023 թվականի բյուջեի համատեքստում որևէ կերպ լսելի չի եղել»,-խորհրդարանում 2023թ ՀՀ բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Նա ենթադրեց, որ ընդդիմությանն ընտրած քաղաքացիներն ունեցել են խնդիրներ, հարցեր, որոնք պետք է բարձրացվեին ընդդիմադիր պատգամավորների կողմից:
«Ցավոք սրտի դրանք չեն բարձրացվել, բայց մենք փորձել ենք այդ հարցերին ուշադրություն դարձնել»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Նրա խոսքով՝ 2023 թվականի բյուջեին կարելի է տալ նախկին տարիներին տված բոլոր բյուջեների քաղաքական գնահատականների հանրագումարը:
Անցնելով թվային ցուցանիշներին՝ Գևորգ Պապոյանն հայտնեց, որ 2023 թվականի պետական բյոջեն 2.6 տրիլիոն դրամ ծախսային մաս ունի, որը 6.5 մլրդ դոլար է կազմում և 80 %-ով ավել է 2018 թվականի պետական բյուջեից:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ոգևորված ներկայացրեց բյուջեից դրական ցուցանիշները՝ մոռանալով անդրադառնալ հիմնական սոցիալական ցուցանիշին՝ հանրապետությունում աղքատության տոկոսին, որը 2018 -ի համեմատ, ըստ ՀԲ-ի գնահատականի, գրեթե կրկնապատկվել է:
Հարակից հրապարակումներ`
- 2023 թ. կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա. ԿԲ նախագահ
- 2022թ.-ին ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 միլիարդը. Տիգրան Խաչատյան
- ՔՊ-ն մեկ օրում ընդունեց և գրեթե սպառեց ԱԺ նստաշրջանի ողջ օրակարգը՝ 30 նախագիծ
- Եվս մեկ անգամ փաստում ենք՝ ՀՀ գործող իշխանությունը շարունակում է խուսափել օգտագործել «Արցախի Հանրապետություն». Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան