Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ է արձակվել
Փաստաբան Գարիկ Գալիկյանը գրում է․
«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Բեկթաշյանի բավարարեց մեր վերաքննիչ բողոքը` հայտնի գործով դատավոր Ա. Ալեքսանյանի օգնականը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»։
Հիշեցնենք,որ դատավորը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնական լիազորությունները անցնելու համար։ Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցված են։ դատարանը հոկտեմբերին կալանավորել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, վերջինիս օգնականին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Օգնականը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ ահա փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին