ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ
Նոյեմբերի 16-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.68 դրամով և կազմել 395.15 դրամ։
Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ից, արժեզրկվել է նաև եվրոյի ու ռուբլու փոխարժեքը։
Մասնավորապես՝ եվրոն նվազել է 0.87 դրամով և կազմել 412.06 դրամ, ռուսական ռուբլին՝ 0.02 դրամով՝ կազմելով 6.55 դրամ:
Ըստ ԿԲ-ի՝ բրիտանական ֆունտի փոխարժեքն էլ ավելացել է 1.29 դրամով՝ կազմելով 471.18 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկու գինը կազմել է 22 503.8 դրամ՝ նվազելով 7.55 դրամով դրամով, իսկ արծաթի գինն աճել է 5.50 դրամով՝ հասնելով 278.73 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում