Կասեցվել է խորքային հորի ապօրինի շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Ապագա համայնքում գործող «Հայկ Մուրադյան» ՍՊԸ-ի քարի վերամշակաման արտադրամասում։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։
«Պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում արտադրամասի տարածքում առկա խորքային հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի գործողությունը։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում