Չորս երեխաների մայրը բացահայտել է 63 կիլոգրամ նիհարելու գաղտնիքը
Չորս երեխաների մայրը՝ անգլիացի Ջոան Մոհերը, հարսանիքից առաջ նիհարել է 63 կիլոգրամով և զարմացրել հյուրերին իր կերպարանափոխությամբ։ Նա բացահայտել է փոփոխությունների գաղտնիքը «DailyMail»-ին տված հարցազրույցում։
36-ամյա բրիտանուհին պատմել է, որ 2017 թվականին իր քաշը գերազանցել է 120 կիլոգրամը, ինչի պատճառով ինքն ամաչում էր իր արտաքինից։ Այդ ժամանակ նա պետք է ամուսնանար և հարսանյաց զգեստի փոխարեն հագել է սպիտակ վերնաշապիկ և սև տաբատ՝ գնված մեծ չափսերով հագուստի խանութից։ Այդ ժամանակվանից հարսնացուն ինքն իրեն խոստացել է փոխել մարմնի պարամետրերը և երկրորդ անգամ պսակադրվել։
Բազմազավակ մոր խոսքով՝ քաշի փոփոխության գաղտնիքն այն է, որ հարսանեկան արարողությունից անմիջապես հետո նա որոշել է ամեն օր վազել ու կարգավորել սննդակարգը։ «Իմ լավագույն տարիներին ես շատ աղբ էի ուտում և օրական ստանում էի մոտ չորս հազար կալորիա: Ես հաճախ բաց էի թողնում նախաճաշը, այնուհետև ճաշի համար ուտում էի KFC կամ McDonalds, իսկ թեյի հետ՝ չիպսեր և բրինձ», - խոստովանել է նա:
Նշվում է, որ նա մտադիր է ամուսնու՝ 39-ամյա Ստիվենի հետ երկրորդ անգամ հարսանեկան արարողություն կազմակերպել։ Սթիվենն ասել է. «Մեր ամուսնությունը երջանիկ օր էր, բայց ես գիտեմ, որ դա այն հարսանիքը չէր, որի մասին նա երազում էր: Իհարկե, ուրախ կլինեմ մեկ անգամ ևս կազմակերպել հարսանեկան տոնակատարություն և կնոջս տեսնել իր երազանքների զգեստով»։