ԵԺԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Աշոտյանի հետ կատարվածը
Եվրոպական Ժողովրդական կուսակցության Գլխավոր քարտուղար Տանասիս Բակոլասը խստորեն դատապարտել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին Հայաստանից Լիսաբոն մեկնելու արգելքը։
Այդ մասին նա գրել է թվիթերի իր միկրոբլոգում՝ անընդունելի որակելով կատարվածը։
«Հայաստանի կառավարությունը չպետք է միջամտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների ոչ մի հավաքի»,-գրել է նա։
Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել էր, որ պիտք է մեկներ Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին։
Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում արգելել են լքել Հայաստանը «մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով»։
I am extremely concerned that @Ashotyan was banned from travelling to Lisbon and not allowed to join our Political Assembly. These practices are totally unacceptable. The Armenian government should not interfere in any gathering of democratically elected politicians. https://t.co/vjSkXx8eMC
— Thanasis Bakolas (@ThanasisBakolas) November 16, 2022
Հարակից հրապարակումներ`
- Ինձ արգելում են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով՝ իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով. Աշոտյան
- «Հրապարակ». Քննչական կոմիտեին չի հաջողվում Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող գտնել
- Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն կերպ կալանավորել ինձ. Աշոտյան