Ամերիկյան «Estée Lauder» ընկերությունը 2,8 մլրդ դոլարով գնել է «Tom Ford» նորաձևության տունը
Ամերիկյան «Estée Lauder» ընկերությունը, որը մասնագիտացած է մաշկի խնամքի, դեկորատիվ կոսմետիկայի, օծանելիքի արտադրության եւ վաճառքի մեջ, հայտարարել է 2,8 մլրդ դոլարով «Tom Ford»-ի նորաձևության տան ձեռքբերման գործարքի ստորագրման մասին: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Համաձայնագրի համաձայն՝ «Estée Lauder»-ը կդառնա «Tom Ford» ապրանքանիշի միակ սեփականատերը։ Բացի այդ, ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, ELС-ին պատկանելու է ապրանքանիշի ողջ մտավոր սեփականությունը։
Ըստ աղբյուրի՝ գործարքի ավարտից հետո մինչև 2023 թվականի վերջը «Tom Ford» ապրանքանիշի հիմնադիրն ու գործադիր տնօրենը հանդես կգա որպես ստեղծագործական դեմք։ Միևնույն ժամանակ, «Tom Ford International»-ի գլխավոր տնօրեն Դոմենիկո Դե Սոլեն նույն ժամանակահատվածում կմնա որպես խորհրդատու:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին