Ջորջն ուշանում է. Globbing-ի պատվերների 2/3-ն առաքվել է ժամկետի խախտմամբ
«Գլոբալ Շիփփինգ» ընկերությունը՝ Globbing ծառայությամբ հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն է ցուցաբերել։ Այս մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որի որոշումներով ընկերությունն օրենքի խախտումների համար տուգանվել է ընդհանուր 61 741 125 ՀՀ դրամով։
Խախտումը վերաբերում է առաքումների ժամկետներին։
«Որպես հիմնական պայման հայտարարված 10-օրյա ժամկետը փաստացի պահպանվել է պատվերների մոտ 1/3-ի դեպքում, հետևաբար սպառողների մոտ 2/3-ին չի մատուցվել իր ակնկալած ծառայությունը»,-նշում է հանձնաժողովն ու նկատում, որ ընկերության ֆեյսբուքյան էջում առկա են դժգոհություններ թե ընկերության մատուցած ծառայությունների, թե դրանց առաքման ժամկետների վերաբերյալ։
Ըստ հանձնաժողովի ուսումնասիրության, տասնօրյա ժամկետի խախտումով է առաքվել պատվերների 63.63 տոկոսը, որից առավելագույն 15-օրյա ժամկետի խախտումով՝ պատվերների 23.66 տոկոսը։
Որոշման մեջ տեղ գտած տեղեկատվության համաձայն, ընկերության կողմից հայտարարված նվազագույն ժամկետում առաքվել է պատվերների 1.28 տոկոսը, իսկ տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ պատվերների 36.35 տոկոսը։
Անդրադառնալով, ընկերության այն հիմնավորումներին, որ ժամկետների խախտման պատճառը Լարսի փակ լինելն է՝ հանձնաժողովը նշում է, որ ընկերությունը չի հիմնավորել այն, ապացույցներ չի ներկայացրել։
Հանձնաժողովի կողմից տուգանված մյուս ընկերությունների խախտումներին Panorama.am-ը կանդրադառնա առաջիկայում։
Հարակից հրապարակումներ`
- ՄՊՀ-ն 83 մլն դրամով տուգանել է Globbing-ին, ONEX-ին և Ber-Ber-ին
- «Globbing»-ի, «Onex»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել են վարույթներ
- Globbing-ում համոզված են՝ իրենց բարի համբավի վրա ազդող հանցավոր գործողություն է իրականացվում
- Globbing-ն առանց պատշաճ ծանուցման բարձրացրել է սակագները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան