Տնտեսություն 14:05 14/11/2022 Հայաստան

Լարսին այլընտրանք կա, անող չկա

Վերին Լարսի անցակետում մեծ հերթերի հետ կապված խնդիրը դեռևս շարունակվում է։ Գրեթե մեկ ամիս է՝ արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները կանգնած են Լարսի ճանապարհին և չեն կարողանում հատել սահմանը։ Այս անգամ խնդիրը եղանակային վատ պայմանները չեն. Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է: Բեռնախոսադրող ընկերությունները հայտնում են, որ մանրակրկիտ ստուգում են բոլոր մեքենաները, ինչի հետևանքով կիլոմետրերով հերթեր են գոյացել, իսկ բեռնափոխադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում։

Արտահանողների մի մասը մեքենաները հետ են բերել Հայաստան, որ ապրանքը չփչանա, սակայն քիչ չեն դեպքերը, որ տոննաներով ապրանքը հետ վերադառնալուց հետո թափում են աղբանոցում։

Նրանք խնդրի մասին բարձրաձայնում են, բայց որևէ կերպ այն չի լուծվում։ Ինչպես ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանն է ասում՝ չկան պրոֆեսիոնալներ, որ կարողանան հարցին լուծում տալ։

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում միության նախագահը նշեց, որ Վերին Լարսում ոչինչ դեպի լավը չի գնում, այնտեղ պարբերաբար լինում են տանելի և ծանր վիճակներ, երբ բեռները 15-20 օր կարող են մնալ ճանապարհին։ 

«Դիմում ես Էկոնոմիկայի նախարարություն, ասում են՝ դիմեք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, այնտեղից էլ ասում են՝ իրենք ոչինչ անել չեն կարող: Հարց է առաջանում՝ ո՞վ կարող է»,- ասաց Եղիշե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Լարսում խնդիրը կապված է թողունակության հետ, որքան էլ փորձում են անցակետերի թիվն ավելացրել, բայց դա, ըստ նրա, ևս լուծում չէ։

«Այդ ճանապարհը զարգանալու տեղ չունի։ Հնարավորությունը մեծ չէ և դրանից առավել ոչինչ չենք կարող պահանջել։ Մի օր կարող է լավ լինել, մի օր՝ վատ»,- ընդգծեց Տրանսպորտի առաքողների միության նախագահը։

Նրա խոսքով՝ անճարակության, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք է, որ հայ բեռնափոխադրողները մնացել են միայն այդ ճանապարհի հույսին։ Ըստ նրա՝ տարիներ շարունակ խոսում են այլընտրանքային ճանապարհի մասին, անընդհատ բաձրարձայնում են, որ պետք է օգտվել Իրանի ճանապարհից, բացի այդ, մշտապես ասում են, որ մեր երկիրը պետք է ունենա սեփական լաստանավ, սակայն բարձրացրած հարցերը մնում են  թղթի վրա։

Ըստ Տրանսպորտի առաքողների միության նախագահի՝ այլընտրանքը նաև երկաթգծային լաստանավն է, որը կբեռնաթափի Լարսը։

«Եթե այս երկու հարցը լուծեն, ապա իրավիճակը կթեթևանա, քանի որ հնարավոր կլինի բեռների մի մասը փոխադրել լաստանավով, մյուս մասը՝ Իրանով։ Բացի այդ, Հայաստանը պետք է սեփական լաստանավ ունենա, որը կոմերցիոն բնույթ չպետք է կրի։ Այսինքն՝ որևէ բիզնեսմեն դրա սեփականատերը չպետք է լինի, այլ պետք է դա պատկանի պետությանը, իսկ այն կարող է շահագործել որևէ պրոֆեսիոնալ թիմ։ Գաղափարը տվել ենք, բայց ասողին լսող է պետք»,- նշեց Եղիշե Հովհաննիսյանը։

Նա նաև հայտնեց, որ թանկացել է լոգիստիկան, իսկ ապրանքի գնի մեջ լոգիստիկայի ծախսերը կազմում են 30-40%։ 

Ըստ նրա՝ ցավալին այն է, որ ՀՀ-ում ոչ մեկ չի ցանկանում խորանալ այդ հարցերի մեջ։ «Պարտադիր չէ ունենալ տրանսպորտի նախարարություն, բայց պետք է լինի կարգավորող մարմին, որը մենք չունենք։ Վերմակի մի մասն իր վրա է քաշում էկոնոմիկայի նախարարությունը, մյուս մասը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների։ Արդեն ինքս էլ չեմ հասկանում խնդրների դեպքում ում դիմել։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ պրոֆեսիոնալներ չկան։ Այո, դա տարիներով կուտակված խնդիրն է, բայց ի վերջո մի օր պետք է լուծում ստանա՞, թե ոչ։

Պետությունը չունի տրանսպորտային լոգիստիկայի հարցերը կարգավորովող մարմին, բայց դա ամենակարևոր խնդիրն է։ Մարդիկ չեն գիտակցում, թե դա ինչ ազդեցություն ունի տնտեսության վրա։ Մենք հիմա փակուղում ենք։ Այդ խնդիրը նաև գալիս է նրանից, որ մեր բուհերում «լոգիստիկա» բառը ճիշտ չեն ընկալում։ Թեև երկու բուհում սկսել են լոգիստիկա դասավանդել, բայց մակարդակն ու մոտեցումներն այնքան պրիմիտիվ են, որ ոչինչ պետք  չէ ակնկալել։ Արտասահմանում այդ մասնագիոտությունն ամենապահանջվածն է, քանի որ գլոբալիզացիայի պայմաններում ամբողջ աշխարհը շղթայով կապված է իրար հետ, եթե դու լոգիստիկային չես տիրապետում, ապա ոչ մի հաջողությունէլ չես ունենա»,- ասաց Եղիշե Հովհաննիսյանը։

Նշենք, որ դեռևս տարեսկզբին ռուս-ուկրաինական հակամարտությունով պայմանավորված բեռնափոխադրողները կրկին փաստի առաջ կանգնեցին։ Մասնավորապես, Վերին Լարսի անցակետով տրանսպորտային հոսքերը կտրուկ ավելացան՝ ստեղծելով կիլոմետրանոց հերթեր։ Այդ ժամանակ դեռ մարտին ՀՀ կառավարությունը որոշեց կազմակերպել լաստանավային փոխադրումներ։ Անցել է 7 ամսից ավելի, բայց լաստանավը չկա։

Իհարկե այս ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մի քանի անգամ ժամկետներ է նշել լաստանավով  փոխադրումները մեկնարկելու վերաբերյալ, նույնիսկ չվացուցակները հրապարակելու մասին էր խոսում, բայց ո՞ւր է լաստանավը։ Իսկ բեռնափոխադրողները, արտահանողները տագնապով սպասում են, որ ձմռանը ճանապարհը նորից կփակվի և նորիս կկանգնեն կոտրած տաշտակի առաջ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}