Գիտական կենտրոնի աշխատակիցները կրկին փողոցում են
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին։
Նրանք պահանջում են, որ քաղաքային իշխանության ներկայացուցիչները պատասխանեն Ա Լ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքի օտարման և շինթույլտվության վերաբերյալ հարցերին։
Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Գիտությունը ուժ է», «Կա գիտություն, կա ապագա», «Գիտությունը պետության հիմքն է», «Հզոր գիտություն, հզոր Հայաստան» ու այլ կարգախոսներով պաստառներ։
Քաղաքապետարանի դիմաց տևական ժամանակ կանգնելուց հետո կենտրոնի տնօրենին ու փոխտնօրենին հրավիրեցին ներս։ Մինչ նրանք դուրս կգային, կենտրոնի աշխատակիցները քաղաքապետանից երթով շարժվեցին դեպի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շենք։
Հիշեցնենք, որ Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը, ըստ աշխատակիցնրերի, վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը:
Նրանք անթույլատրելի են համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում՝ ջրավազանի տեղը բարձրահարկ բնակելի համալիրի կառուցումը, նաև պնդում են, որ գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են։
Հարակից հրապարակումներ`
- Քիմիայի գիտական կենտրոնի աշխատակիցները կառավարությունից պահանջում են կարևորել գիտությունը
- ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մոտ լարված վիճակ է
- Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները շարունակելու են իրենց պայքարը
- Քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները կառավարության շենքի դիմաց են. Այս անգին կառույցը վերացման եզրին է կանգնելու
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան