Այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան
«Կարծում եմ, որ ՌԴ նախագահի՝ «Վալդայ» քննարկումների ակումբում արած հայտարարությունը շատ կարևոր և էական էր, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով գրեթե կոնսենսուսային վիճակ է»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտահերթ ելույթում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա բացատրեց, որ Վլադիմիր Պուտինի խոսը վերաբերում էր կարգավորման ՌԴ տարբերակին, որով նախատեսվում է Արցախի հիմնահարցի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգելուն և նշեց, որ այդ հայտարարությոնից հետո և՛ Հայաստանից, և՛ Արցախից առաջարկներ հնչեցին այդ տարբերակն ընդունելու վերաբերյալ:
«Ես հմա կարող եմ ասել, որ կառավարոթյունը շատ վաղուց՝ դեռևս 2021 թվականի հունվարից, այդ պայմանավորվածությունն ընդունել է և դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին, որ թեման պարզաբանելու այդ հնարավորությունը մեզ ընձեռեց: Եթե մեր կառավարության դիրքորոշումը խուսափողական է՝ ըստ էութկյան այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով որ այդ դիրքորոշումը մենք վաղուց ենք որդեգրել»,- հայտարարեց Փաշինյանը:
Ըստ նրա՝ եթե ընդդիմությունն այլ կարծիքի է և կարծում է որ ՀՀ-ն պետք է մերժի ՌԴ առաջարկներն, ապա ճիշտ կլինի, որ այդ մասին բարձրաձայն ասի:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը կառուցվում է նորովի. Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան