Բալիի ափերի մոտ զբոսաշրջային նավ է այրվել
«Mutiara Timur I» զբոսաշրջային նավը բռնկվել է Բալիի ափերի մոտ, ուղևորներին տարհանում են։ Այս մասին գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
««Mutiara Timur I» նավի վրա հրդեհը տեղի է ունեցել ինդենեզական Լոմբոկ կղզու մոտակայքում գտնվող ջրերում»,- նշել են ինդոնեզական ԶԼՄ-ները։
Զբոսանավում այդ պահին եղել է 236 մարդ: Նրանց վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։
Մինչ այս՝ հոկտեմբերի 25-ին, 14 մարդ է զոհվել Ինդոնեզիայի ափերին մարդատար նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով։ Փրկարարների շնորհիվ 312 մարդ ողջ է մնացել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան