«Վաղն ընդդիմադիր թերթերը կգրեն՝ վայ, պարոն Քոչարյանը վախեցրեց, ուսումնական հավաքների են մեզ ուզում տանել»
«Բանակում բոլոր ոլորտներում փոփոխություններ լինելու են՝ սկսած համազգեստից, վերջացրած սպառազինությունից և ամենակարևոր բաղադրիչը լինելու է կրթությունը»,-ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ելույթ ունենալով 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Նա հայտնեց, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը «համերաշխ է» բյուջեի կառուցվածքին և ունի վերապահումներ անվտանգության որոշ հարցերի մասով, որոնք առաջացել են քննարկման փակ մասի ժամանակ:
«Ինչքան էլ գայթակղությունը մեծ է, որ չանդրադառնանք ինստիտուտից բացակայող մեր գործընկերներին, իսկ ինստիտուտ նաշնակում է դասաժամեր, աշխատանք, գիտություն, ու դու չես մասնակցում՝ առավոտյան գալիս գրանցվում ու դասից փախնում ես: Սա այն տեղը չէ, որ պետք է փախնել, այլ այն տեղն է, որտեղ պետք է ստեղծել համերաշխության միջավայր՝ այն էլ հետպատերազմյան Հայաստանում»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
ՔՊ-ական պատգամավորի դատողություններով՝ երբ նախկինում խզված էր համերաշխության միջավյարը, այն բերեց անվտանգության ոլորտի զարգացումների, որոնք պետք է առնչվեին բոլորին՝ անկախ նրանից, թե մարդն իշխանություն ու մեծամասնություն է, թե «որպես իշխանություն՝ ընդդիմություն»:
Սեփական դատողություններից Անդրանկի Քոչարյանն եկավ այն եզրահանգման, որ ընդդիմությունը «համերաշխ չէ» բանակում կրթության վրա հիմնված աշխատավարձերի բարձրացմանը, բանակի շարքային կազմի երիտասարդացմանը:
«Բյուջեի մեջ ներառված բոլոր մեր անվտանգային համակարգերից Պաշտպանության նախարարությունն ամենամեծ բաժինն ունի, բայց կարևոր է այդ ծախսերի արդյունավետությունը: Բյուջեի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պատերազմից հետո դասեր քաղելու նպատակը, ինչը նշանակում է, որ պետք է պատրաստ լինել դրան բոլոր ուղղություններով»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Նա դժգոհություն հայտնեց, որ Ոստիկանությանը երկու տարուց ավել տվել են գաղտնալսման հնարավորություն, բայց այն մինչև հիմա դեռ իրացված չէ, իսկ քննարկմանը ոստիկանապետի տեղակալը հայտնել է, որ դեռ տենդեր է հայտարարված գաղտնալսման տեխնիկական միջոցներ գնելու համար, և որ Ոստիկանության ընդհանուր տեխնիկական հագեցման համար այս տարի հատկացվել է 2.7 մլրդ դրամ:
Հայտարարելով, որ պաշտպանության ոլորտի կրթության բնագավառում էական տեղաշարժ կա՝ Քոչարյանը պատգամավորներին առաջարկեց գնալ և կրթական զորամասերին ծանոթանան:
Նրա խոսքով՝ ՀՀ Զու-ում նախատեսված է, ոչ միայն կապիտալ շինարարության աճ, այլ նաև ուսումնական զորամասերի ավելացում, որոնք նախատեսված են զորակոչիկների համար, որոնք ավարտելուց հետո վերջիններս կկարողանան նոր ընտրություն կատարել՝ ըստ ընդունված օրենսդրության:
«Մենք որպես իշխանություն և ընդդիմություն էլ որպես իշխանություն, անելիք ունենք բյուջեի հետ կապված և այսօրվա իրենց քվերակությունն իրենց անպայման միշտ հիշեցվելու է: Հիմա ընդդիմադիր թերթերը կգրեն՝ վայ, պարոն Քոչարյանը վախեցրեց, ուսումնական հավաքների են մեզ ուզում տանել: Բոլորս ել պետք է գնանք, այստեղ նստածներն էլ կգնան՝ յուրաքանչյուն իր կարգավիճակից բխող գործառույթներով: Պետք չէ վախենալ՝ պետք է վախենալ նրանից, որ այսօր մեր սահմանները մեր երկրի դարպասներն են դարձել և դրանք պետք է ամուր լինի և այդ ամրությունը մարդն է ապահվում՝ կրթված, գիտակցված, մոտիվացված, հայրենիքը յուրովի սիրող, ինչպես Վանոն կասեր՝ հայրենիքը մանրամասն սիրող, քաղաքացին»,-հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորները խոսում են բյուջեի դրական ցուցանիշների մասին՝ մոռանալով հիշատակել աղքատության այսօրվա ցուցանիշը
- 2022թ.-ին ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 միլիարդը. Տիգրան Խաչատյան
- 12-ամսյա բնականոն գնաճը՝ 10.5% է կազմել.Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան